Այս ՀԱՅԸ սովորություն ուներ ավելացնել իր այն գործավարի շաբաթական աշխատավարձը, ով իր հետ ՀԱՅԵՐԵՆ խոսելիս ՕՏԱՐ բառեր չէր գործածի. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Խոսքը հայ ճարտարապետ Հակոբ Կարապետի Բալյանի մասին է՝ ծնված 1837 թվականի օգոստոսի 4-ին Կոստանդնուպոլսում։

Hagop Balyan.png

1855 թվականին մեկնել է Փարիզ։ 1858 թվականին ավարտել է Սեն Պարպ քոլեջի ճարտարապետական բաժինը։

Եղբոր՝ Նիկողոսի վաղաժամ մահվան պատճառով վերադարձել է Կ.Պոլիս, աշխատակցել հորը և եղբորը՝ Սարգիս Բալյանին։ 1866 թվականին, հոր մահից հետո, եղբոր հետ նշանակվել է պալատական ճարտարապետ՝ զբաղվելով հիմնականում նախագծման հարցերով։ Ինչպես արդեն վերնագրում նշեցինք՝ Հակոբ Բալյանը սովորություն ուներ ավելացնել իր այն գործավարի շաբաթական աշխատավարձը, ով իր հետ հայերեն խոսելիս օտար բառեր չէր գործածում:

Բալյանի Օրթագյուղի ապարանքը եղել է Կ.Պոլսի հայ գրականության և արվեստի գործիչների՝ Նահապետ Ռուսինյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Նար Պեյի, Ծերենցի, Թովմաս Թերզյանի, Պետրոս Ադամյանի, Ազնիվ Հրաչյայի, Տիգրան Չուխաճյանի և այոց մշտական հավաքատեղին։ Նրա միջոցներով վերաշինվել է Օրթագյուղի Բարեսիրաց թատրոնի շենքը (1870, ճարտարապետ՝ Պ.Նեմցե), կառուցվել Արևելյան թատրոնը (1861-1962):

Մահացել է 1878 թվականի հոկտեմբերի 30-ին, 41 տարեկան հասակում: