Այս ՀԱՅՈՒՀԻՆ եղել է Թեհրանում ԱՌԱՋԻՆ մանկապարտեզի ՀԻՄՆԱԴԻՐԸ. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը
Խոսքն իրանահայ մանկավարժ Բերսաբե Հովսեփյանի մասին է՝ ծնված 1906 թվականին Չհարմալի Մամուկա գյուղում։

Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Թեհրան։ 1942 թվականին ավարտել է Թեհրանի Հայկազյան դպրոցը, այնուհետև դասավանդել է նույն դպրոցում, հետագայում` նաև Էնզելիի հայկական դպրոցում։
1930 թվականին Բերսաբեն Թեհրանում հիմնել է առաջին մանկապարտեզը, որը գործել է Իրանի մշակույթի նախարարության հավաստագրով, առարկաները դասավանդել են պարսկերենով։ 1954 թվականին մանկապարտեզին կից հիմնադրել է տարրական, 1959 թվականին` միջնակարգ դպրոցներ։


1949-1951 թվականներին մեկնել է Ժնև, սովորել տեղի մանկավարժական համալսարանի մանկապատանեկան հոգեբանության ֆակուլտետում։ Մանկավարժությանը զուգահեռ զբաղվել է հասարակական գործունեությամբ, 1968 թվականին եղել է Հայ կանանց միության հիմնադիրներից մեկը։