«ՀԱՅԱՍՏԱՆԸ աշխարհի չքնաղագույն կենտրոնն է». գիտեի՞ք, որ Ռումինիայի ամենագնահատված պատգամավորը ՀԱՅ է. ո՞վ է մեր ՀԱՅՐԵՆԱԿԻՑԸ

Վարուժան Փամբուկչյանը՝ Ռումինիայի խորհրդարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի հանձնաժողովի նախագահը, ավելի քան 600 օրենսդրական փոփոխությունների հեղինակ է, ով չի մոռացել իր արմատների ու նաև պատմության մասին:

«Տատիկն ու պապիկը շատ քիչ էին խոսում իրենց երիտասարդության ողբերգական իրադարձությունների մասին: Այդ թեմային բոլորից շատ անդրադառնում էր հայրս, որն ամենի մասին լսել էր ծնողներից: Հայրիկիս հետ շատ էինք ուզում գտնել նրանց (արաբ ընտանիքի) ժառանգներին եւ շնորհակալություն հայտնել, սակայն, ցավոք, դա մեզ չի հաջողվել»,- ասում է Փամբուկչյանը:

«Ո´չ հայրս, ո´չ ես այդպես էլ չենք իմացել այն մարդկանց անունները, ովքեր փրկել են մեր ընտանիքը: Պապս չէր հիշատակում նրանց անունները, որպեսզի չվնասի նրանց»,-ասում է Փամբուկչյանը:

«Մեզ, իհարկե, անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանի որ դա մի ամբողջ ազգի ոչնչացում էր։ Դրա համար պետք է համախմբած լինել: Սակայն երբ շատ ենք սևեռվում ցեղասպանության փաստի վրա, դա մեզ թույլ չի տալիս խոսել ներկայի և ապագայի մասին։ Մոռանում ենք ուշադրություն դարձնել մեր շուրջ տեղի ունեցողի վրա, իսկ դա անթուլատրելի է։ Հնարավոր չէ միայն անցյալ ունենալ»,- ընդգծում է Փամբուկչյանը։ 

Հարցին, թե ինչ է Հայաստանը դրա սահմաններից դուրս ապրող մարդու համար, Փամբուկչյանը իտալերենով բացականչում է. «L’ombelico del mondo»` աշխարհի կենտրո՜նն է։

Եթե տեղափոխվել Հայաստան, ապա միայն նոր գաղափարներով, վստահ է քաղաքական գործիչը, իսկ ներկայում նա Ռումինիայում շատ անելիքներ ունի՝ միաժամանակ աշխատում է երեք տարբեր ծրագրերի վրա։ Ծանր պահերին նրան օգնում են ընտանիքն ու հավատքը։