Այս ՀԱՅՈՒՀԻՆ իր խիզախ արարքով փրկել է ողջ Ֆրանսիան, բայց նրան քչերն են հիշում. ո՞վ է ՆԱ և ի՞նչ դաժան ճակատագրի արժանացավ

Երբ Երկրորդ համաշխարհայինի տարիներին Ֆրանսիան օկուպացվեց գերմանացիների կողմից, սկիզբ առավ Ֆրանսիական շարժումը, որի նպատակի հայրենիքի փրկությունն էր: Ֆրանսիական դիմադրության մարտիկների թվում էին մի շարք հայ գաղթական տղամարդիկ և կանայք։ Մինչ նրանցից ոմանք, ինչպես Միսաք Մանուչյանն ու նրա կինը՝ Մելինեն, ազգային ճանաչում են ձեռք բերել Ֆրանսիայում, մյուսները, ինչպես Լուիզ Ասլանյանը, քիչ հայտնի են:

Լուիզ Ասլանյանը (1906-1945) հակագերմանական հայ գրող և ակտիվիստ էր, ով դարձավ ֆրանսիական դիմադրության նշանավոր դեմքը։ Լուիզը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում 1906թ. մայիսի 5-ին:

Լուիզայի երազանքն էր դառնալ դաշնակահորուհի, բայց դինանասական խնդիրները փոխեցին նրա պլանները: Նա սկսեց համագործակցել հայկական «Զանգու» թերթի վրա, որի խմբագիրն էր Միսաք Մանուչյանը։

1937թ.-ին Լուիզը դառնում է Դաշնակիցների շրջափակումից տուժած Խորհրդային Հայաստանին օգնություն տրամադրելու նպատակով Հայաստանին օգնության կոմիտեի նախագահը և Փարիզի հայ կանանց միության նախագահը: Լուիզն ու իր ամուսինը մաթեմատիկա և շախմատ էին դասավանդում Շառլ Ազնավուրին, ում ծնողները նույնպես մտերիմ կապեր ունեին Միսաք և Մելինե Մանուշյանների հետ:

Երբ նացիստները սկսեցին գրավել Ֆրանսիան, Լուիզը ամուսնու հետ միացավ ֆրանսիական դիմադրությանը։ Նա աշխատել է ընդհատակյա հրատարակչությունում և եղել է զենքի մատակարար ֆրանսիական դիմադրության մարտիկների համար, որոնցում բացել է նաև կանանց բաժինը։ Լուիզը պատասխանատու էր Հյուսիսային Ֆրանսիայի հայկական դիմադրության համար և կապված էր Միսաք և Մելինե Մանուշյանների հետ։

1944 թվականի հունիսին Լուիզին ձերբակալվեցին նացիստների կողմից և ուղարկվեցին Գերմանիայում գտնվող համակենտրոնացման ճամբարներ, որտեղ նա մահացան։ Նացիստների կողմից ամբողջությամբ ոչնչացվել են նաև նրա կյանքի վերջին տարիների ձեռագրերը։