Նրա տանկը խոցվեց ԱՍԹ-ի հարվածից, նույն օրը վիրավորվեց նաև կրտսեր եղբայրը․ հերոս Էրիկ Հաջիկյանի պատմությունը

Մեր հերոսներից էր Էրիկ Սարգսի Հաջիկյանը, ով ծնվել է 2001թ-ի հունվարի 3-ին Վանաձոր քաղաքում։ Էրիկը Ամերիյան համալսարանի երկրորդ կուրսի ուսանող էր, կարատեի Հայաստանի և միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն։ Նա աչքի էր ընկնում իր խելքով ու խիզախությամբ։

Զորակոչվել էր բանակ 2019թ-ի հուլիսին։ Ծառայում էր Խնձորեսկի տանկային զորամասում։  Մասանկցել է  Ռուսաստանում ընթացող «Կովկաս 2020» զորավարժություններին։ Իսկ սեպտեմբերի 30-ին վերադառնալուց անմիջապես հետո մեկնել է ռազմաճակատ և մանակցել ամենաթեժ մարտերին։

Նա տանկիստ էր ու մարտնչում էր Ջրականում։ Հոկտեմբերի 16-ին Իշխանաձորի մարտերում խոցվել է հերոսի տանկը՝ ԱԹՍ-ի կողմից։ Ճակատագրի հեգնանքով նույն օրը վիրավորվել է նաև նրա 2 ամսվա ծառայող եղբայրը։ Էրիկը ընդամենը 19 տարեկան էր։ Նա մեկն էր մեր խիզախներից, որ չնահանջեց ու ընկերների հետ մինչև վերջ կռիվ տվեց արդարության ու ազատության համար։ Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին։