Հերոս Կարեն Ասատրյանը մարտնչել է ամենաթեժ կերտերում ու զոհվել ԱԹՍ-ի հարվածից՝ Քարվաճառում․ Նա ծառայում էր խաղաղապահ զորքերում

Մերօրյա հերոսներից է Կարեն Գևորգի Ասատրյանը, ով չխայելով կյանքը կռվի է տվել մինչև վերջին շունչն ու անմահացել հերոսին վայել։ Կարեն Ասատրյանը ծնվել է 1980թ-ի մարտի 12-ին Նոր Գեղի գյուղում։ 1986թ.-ին հաճախել է գյուղի N1 միջն. դպրոցը, իսկ 3 տարի անց տեղափոխվել N2 դպրոց։

1998թ-ին ավարտել է դպրոցը գերազանց առաջադիմությամբ ու ընդունվել Երևանի պետական Ճարտարագիտական քոլեջ։ Ուսումը կիսատ է թողել և զորակոչվել բանակ։ Ծառայել է Արարատի մարզում։ Կարգապահ ու բարեխիղճ ծառայության համար արժանացել է պատվոգրի և խրախուսանքների։

2011թ-ին ծառայության է անցել Խաղաղապահ զորքերում։ Առաքելություն է իրականացրել Աֆղանստանում և Կոսովոյում։ Որակավորման դասընթացներ է անցել Գերմանիայում և Ռումինիայում։ Արժանացել է մի շարք մեդալների և պատվոգրերի։

2016-ին մասնակցել է Ապրիլյան Քառօրյա պատերազմին՝ Թալիշում։ Իսկ 2020թ-ի քառօրյա պատերազմի հենց առաջին օրից մեկնել է ռազմաճակատ։ Մարտնչել է խիզախորեն, կռվել ամենաթեժ կետերում։ Հերոսը զոհվել է նոյեմբերի 3-ին  Քարվաճառում՝ ԱԹՍ ի հարվածից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հետմահու արժանացել է << Մարտական ծառայություն>> մեդալի։

Ամուսնացած էր, ունի 2 երեխա։ Կարենը ապրել է հերոսին վայել կյանքով, պայքարել իր երկրի համար։ Ստանալով պատերազմի լուրը առանց երկնչելու մեկնել է առաջնագիծ՝ զինվորների կողքին լինելու համար։ Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին։