«Զինակից ընկերների հետ շրջափակման մեջ էր հայտնվել, էդպես 2 օր անօգնական մնալով զոհվել է». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Կարեն Հովակիմյանին
Կարեն Յուրայի Հովակիմյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 10-ին Արմավիր մարզի Նոր Կեսարիա գյուղում։
Կարենը Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականին: Ծառայել է Արմավիրի զորամասում, ստացել սերժանտի կոչում, որից հետո ծառայությունը շարունակել է Ջրականում։
Պատերազմի ժամանակ կռվել է հերոսաբար։ Սպաներից մեկը պատմում էր. «Կարոն (այդպես էին Կարենին բանակում դիմում) այնքան արագ էր վիրավորներ բերում, որ չէինք հասցնում տեղավորել»։
Կարենը հոկտեմբերի 12-ին թիկունքից հրազենային վիրավորում է ստանում։ Այդպես վիրավոր վիճակում էլ իր մյուս վիրավոր ընկերոջն է ուղարկում հոսպիտալ, բայց ինքը մնում մարտի դաշտում՝ ասելով, որ ընկերներին չի կարող մենակ թողնել:

Ավաղ, զինակից ընկերների հետ հայտնվում է շրջափակման մեջ, 2 օր անօգնական մնալով՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան քնում է և չի արթնանում։ Հերոսի մարմինը գտնվել է դիահերձարաններից մեկում, հողին է հանձնվելհունվարի 13-ին:
Կարենի հուղարկավորելուց հետո ծնվեց Կարենի եղբոր որդին, ով կրում է իր հերոս հորեղբոր անունը։
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…