«Պիտի արձակուրդ գար, բայց էնքան հետաձգվեց, որ պատերազմ սկսվեց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Խաչիկ Սահակյանին

Խաչիկ Հովհաննեսի Սահակյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 4-ին Շիրակի մարզի Սարապատ համայնքի փոքր Սարիար գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Տան միակ տղան է եղել, ծնողներին օգնել ամեն գործում։

Հայոց բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարի 17-ին, ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։ Եղել է ավագ հրաձիգ և կորդի օգնական։

«8 ամսվա ծառայող էր։ Խաչիկը կռվի ամենաթեժ պահին վիրավորվել է, բայց մինչև վերջին շունչը կռվել է ու ընկել կռվի դաշտում։ Մեզ իր հետ կռվող զինվորներից են պատմել։ Պետք է արձակուրդ գար, բայց անընդհատ հետաձգվում էր։ Կարոտը սրտում զոհվեց։ Ինքը զոհվեց, որ մենք ապրենք»:

44-օրյա պատերազմի սկսելուն պես թեժ մարտեր է մղել Հադրութում: Հենց այստեղ էլ զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…         
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…