«Արինս, չէի ուզի էսքան շուտ իմանայիր կորուստն ու կարոտը ինչ է ձագուկ». ՀԵՐՈՍ ՄԵՆՈՒԱ Հովհաննիսյանի կնոջ ՀՈՒԶԻՉ գրառումը

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Մենուա Հովհաննիսյանը ամուսնացած էր, նա ունի երկու երեխա. տղայի անունը Սարդուրի է, իսկ աղջկանը՝ Արինա:

Հերոսի կինը՝ Թամարան, աղջկա ծննդյան առթիվ փոքրիկ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.

25.02.17. Արինս իր ծնունդով նոր շունչ բերեց տուն իր թիթիզություններով և ժպտերեսությամբ։ Այս դժվար փուլում կյանքս գույներով է լցնում… Չէի ցանկանա էսքան շուտ իմանայիր կորուստը և կարոտը ինչ է ձագուկ…

menua

Ամեն անգամ, երբ ասում է պապան երկնքում է, լացում է և ասում ինչի սակայն մամա, ես չէի ուզում պապան զոհվեր… հինգ տարեկան իմ ուժեղ, թիթիզ և ժպտերես աղջիկ ծնունդդ շնորհավոր, ուզում եմ միշտ ժպտաս և երջանիկ լինես։

Արինս, չէի ուզի էսքան շուտ իմանայիր կորուստն ու կարոտը ինչ է ձագուկ… Ամեն անգամ, երբ ասում է պապան երկնքում է, լացում է ու ասում:

2020 թվականին պատերազմի լուրն իմանալուն պես Մենուա Հովհաննիսյանը Քեռու ջոկատի կազմում, որպես 3-րդ դասակի հրամանատար մեկնել է առաջնագիծ՝ Արցախ։ Հոկտեմբերի 2-ին դասակի տղաների հետ իրականացրել է Մատաղիսի զորամասի ապահով նահանջը, որի ընթացքում իր անմիջական մասնակցությամբ անտառներից դուրս են բերվել 80-ից ավել ժամկետային զինվորներ։

Հոկտեմբերի 3-ին Մենուան պատասխանատվություն է վերցրել իր վրա՝ իրականացնելու Արեգասար լեռան վրա հարձակումը։ Հոկտեմբերին 5-ին արդեն թշնամու թիկունքում հանդիպելով մոտ 180 հոգանոց թշնամուն՝ կարողացել են ջարդել մոտ 140-150 հոգու։ Մարտի ժամանակ զոհվել է նաև ՀԵՐՈՍ Մենուան։

Հիշեցնենք նաև, որ Հերոս Մենուա Հովհաննիսյանը հայ բանասեր, լրագրող, հաղորդավարուհի Կարին Տոնոյանի որդին է։