«14 օր դիմացավ մեր տղեն, հատուկ առաջադրանքը կատարեց քաջի պես ու անմահացավ հանուն հայրենիքի». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ ՄԻՍԱԿԻՆ

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներից մեկը Միսակ Վարուժանի Խաչատրյանն է:

Միսակը ծնվել է 2001 թվականին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Ծառայել է Արա լեռի հրետանային գնդի հակատանկային դիվիզիոնում:

Պատերազմի օրերին ժամկետային զինծառայողը հերոսի նման կռվել է, մասնակցել թեժ մարտերի, պատերազմի օրերին պարգևատրվել «Արիության» մեդալով։

14 օր համառ մարտեր է վարել թշնամու դեմ, հանուն հայրենիքի հերոսի մահով նահատակվել հոկտեմբերի 10-ին՝ հատուկ առաջադրանքը կատարելիս։

Միսակ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Օրեր առաջ Գյումրիում բացվել է պատերազմում հայրենիքի համար կյանքը զոհաբերած Միսակ Վարուժանի Խաչատրյանի հիշատակին նվիրված խաչքար։ Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները և բոլոր ծանոթ-անծանոթ մարդիկ:

Փա՛ռք ու պատիվ քեզ, ՀԵՐՈ՛Ս: