«Զոհվելու հանգամանքները չգիտենք, վերջին անգամ խոսելիս պատրաստվում էր սնունդ տանել առաջնագիծ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Նարեկ Մնացականյանին

Նարեկ Լյովայի Մնացականյանը ծնվել է 1991 թվականի մայիսի 17-ին Սյունիքի մարզի Սալվարդ գյուղում։ Սովորել է տեղի հիմնական դպրոցում, ապա Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցում։

Հայոց բանակ է զորակոչվել 2009 թվականին, ծառայել է Մատաղիսում։ Զորացրվելուց հետո անցել է աշխատանքի Սիսիանի ՊՆ 60913 զորամասում։ Կոչումով ավագ սերժանտ և ԴՀՏ (Դասակի հրամանատարի տեղակալ) էր։ Լավ աշխատանքի համար ՊՆ-ի կողմից արժանացել է բազում պատվոգրերի և շնորհակալագրերի։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին իր զինակից ընկերների հետ մեկնել է Արցախ և մասնակցել ռազմական գործողություններին։ Հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 14-ին։ Նրա զոհվելու հանգամանքները պարզ չեն: Հայտնի է, որ պատրաստվում էր սնունդ տանել առաջնագիծ…

heros narek

Դեկտեմբերի 8-ին Նարեկի հայրը ԴՆԹ նմուշ էր հանձնել, 2021 թվականի հունիսի 16-ին ԴՆԹ հետազոտությունը հաստատել էր՝ Նարեկը զոհվել է։ Ընտանիքը վերջին հույսով կրկնակի հետազոտություն էր պահանջել, մեկ ամիս անց ընտանիքին ներկայացրել էին լուսանկարները։ Լուսանկարները տեսնելուց հետո նրանք համոզվել են։

Հերոսը հուղարկավորվել է պատերազմից 10 ամիս անց Սիսիանի զինվորական պանթեոնում…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…        
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…