ՑՈՐ-ի զինվորներից մեկն է, ով կռվեց հատուկջոկատայինների դեմ՝ կյանքը տալով հանուն հայրենիքի. ճանաչե՛ք ՀԵՐՈՍ ՍԱՄՎԵԼԻՆ

Սամվել Արթուրի Ղազարյանը Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներից մեկն է, ով իր կյանքի գնով պայքարեց հանուն հայրենի հողի ու անմահացավ քաջաբար:

Սամվելը ծնվել է 2000 թվականին Արմավիրի մարզի Արագած գյուղում:

2019 թվականին ժամկետային ծառայության է անցել Ստեփանակերտի զորամասում: Եղել է հրետանային մարտկոցի մեխանիկ-վարորդ:

Հերոս Սամվելը պատերազմի առաջին իսկ օրից մարտնչել է առաջնագծում: Կռվել է հատուկջոկատայինների դեմ՝ կյանքը տալով հանուն հայրենիքի հոկտեմբերի 12-ին Ջուվառլուի տարածքում:

Սամվել Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով և Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:

Փա՛ռք ու պատիվ Քեզ, ՀԵՐՈ՛Ս: Երախտապարտ ենք քեզ, խոնարհվում ենք…