«Մամ ջան չլացես, ուղղակի հպարտացի»․ հերոս Սամվել Գևորգյանը զոհվել է Մատաղիսի կատաղի մարտերի ժամանակ
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում անմահացած հերոսներից է Սամվել Գևորգյանը։ Հերոսի մայրը պատմում է, որ տղան միշտ եղել է ուրախ, ակտիվ, շարժուն, անսպառ հումորով և կյանքով լեցուն:
Տղան դեռ դպրացական է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, բայց նա պնդել է, որ պետք է անպայման հետ գա Հայաստան և ծառայի հայկական բանակում:
«Սամվելը շախմատ էր խաղում, մեծ հաջողությունների էր հասել՝ բազմաթիվ մեդալներ, պատվոգրեր ունի: Վճռել էր՝ մարզական կարիերան անպայման շարունակել, բայց ծառայությունից հետո»:

2019 թ-ին անցելէ ծառայության: Մատաղիսում է եղել։ Մայրը ասում է, ոչ մի օր բանակային կյանքից չի տրտնջացել, գոհ էր իր զինվորական կյանքից, իսկ նրանք էլ անհամաբեր սպասում էին որդու զորացրմանը։
Սեպտեմբերի 27-ին կեսօրին Սամվելը զանգել էր մորն ու ասել. «Չլացես, չանհնագստանաս, ուղղակի հպարտացի, հերոս տղա ունես, տանկ եմ խփել ես, ամեն ինչ լավ է լինելու»: Հոկտեմբերի 6-ին վերջին զանգն է եղել, հետո կապը ընդհատվել է։ Մեր հերոսը զոհվել է Մատաղիսի համար մղվող կատաղի մարտերում՝ կիսատ թողնելով ապագա նպատակներն ու երազանքները: