«Պատկարացնու՞մ եք՝ այս հրաշքը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ է». որտե՞ղ է գտնվում չքնաղ ՀԱՐՍՆԱՍԱՐ լեռը և ի՞նչ դաժան պատմությունից է առաջել դրա անվանումը

Հարսնասարը սահմանամերձ լեռ է: Վայքի լեռների բարձր կետերից մեկն է՝ 2773 մ բարձրությամբ: Գտնվում է Վայոց ձորի և Նախիջևանի սահմանագլխին:

Հարսնասար անվան հետ կապված մի հետաքրքիր ավանդապատում կա: Գնիշիկեցիներն ու Նախիջևանում գտնվող Ազնաբերդցիները շրջապատված լինելով թրքաբնակ գյուղերով միայն իրար են աղջիկ տվել: Գյուղերի մեջ կապը եղել է լեռներով: Այն սարը որով անցել է գյուղերն իրար կապող ճանապահը կոչվել է Հարսնասար:

Կա ևս մեկ ավանդապատում, որը մեզ պատմեց մի ծերունի Գնիշիկ գյուղում:  Մի անգամ երբ Ազնաբերդցիները եկել են Գնիշիկ հարսանիքի, կերել, խմել, քեֆ են արել ամբողջ գիշեր և առավոտը սարերով ճամփա են ընկել դեպի Ազնաբերդ: Ճանապարհին բուք է սկսվել և հարսն ու փեսան, ինչպես նաև հարսանքավորների մեծ մասը մահացել են: Այդ օրվանից է սարը կոչվել Հարսնասար: