«Եթե հաջողության ես հասնում, մտածիր ոչ թե քեզ, այլ ՀԱՅԱՍՏԱՆԻԴ օգնելու մասին». տեսե՛ք՝ ինչերի է հասել մեր ՄԵԾԱՏԱՌՈՎ ՀԱՅԸ, բայց չի մոռացել իր հայրենիքը

«Բոլոր հայերը մեկ ընդհանուր բան ունեն. նրանք արել են ավելին, քան պարզապես վերապրելը:»,-ասում է Նուբար Աֆեյանը:

Նուբար Աֆեյանը Ամերիկայի կենսատեխնիկական և կենսաբանական գիտությունների ոլորտի առաջատար ձեռներեցներից է: Նա վերջին 28 տարիներին հիմնել է ավելի քան 30 ընկերություն: Դրանց ընդհանուր արժեքը 10 միլիարդ ԱՄՆ դոլար է, և յուրաքանչյուրում աշխատում է մեկ տասնյակից մինչև 400 աշխատակից: Նուբարն այս ամենին հասել է խոչընդոտներ հաղթահարելու գաղափարի վրա, որքան էլ այդ խոչընդոտները մեծ թվան. ճիշտ այնպես, ինչպես նրա հայ նախնիները:

Աֆեյանի հայրը՝ Պատրիկը, ծնվել է Բուլղարիայում 1929թ.-ին: Աֆեյանները գործարարներ էին․ Թուրքիայից ձու էին ներմուծում Բուլղարիա։ Ընտանիքի մի մասը տեղափոխվեց Բուլղարիա 1918թ.-ին: Ընտանեկան բիզնես կապերի միջոցով նրանց տվեցին իրանական անձնագրեր:

 Նուբարի կարծիքով՝ հային հատուկ է նաև արարելը, գործելու ներքին մղում կա. «Հայերի համար գոյատևելը բավական չէ: Չմահանալը, երկրի երեսից չսրբվելը դեռևս բավարար չէ: Մենք պետք է համարձակվենք ողջ լինել, համարձակվենք բարգավաճել՝ ինչպես միշտ ասում էր Արմենուհին: 

Մենք պարտք ունենք՝ բարգավաճել, որպեսզի ապահովագրենք մեր ապագան: Դա նշանակում է անել ինչ-որ բան ոչ միայն ինքներս մեր, այլ նաև հենց Հայաստանի համար:  Մենք հիմա մեր մտքով ու հոգով, մեր մտավոր կարողությամբ ու ֆիզիկական ուժով ասելու ենք՝ ոտքի՛ կանգնիր, Հայաստա՛ն:»

Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող 20-ից ավել հաջողակ գիտական և տեխնոլոգիական հաստատությունների հիմնադրմանը և կայացմանը։ Հիմնադրել և ղեկավարել է կենսաբանական սարքավորումների և գործիքների արտադրության ոլորտի առաջատար PerSeptive Biosystems կազմակերպությունը, Applera-ի գլխավոր փոխնախագահ, տնօրեն, նախաձեռնել և վերահսկել է Celera Genomics ընկերության ստեղծումը : Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի մենեջմենթի դպրոցում (MIT Sloan School of Management) դասավանդում է «ձեռներեցություն» առարկան։

2015 թվականին Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրեգորյանի հետ հիմնել են «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը, որի նպատակն է հանրայնացնել ու աշխարհի ուշադրությունը սևեռել Հայկական հարցի վրա: