«Ընդամենը 2 ամսվա ծառայող էր, բայց իր քաջության համար դարձել էր հետախույզ». ճանաչի՛ր թշնամու գրոհը կանգնեցրած ու 2 դիրք գրաված ՀԵՐՈՍ Դավիթին

Մեր լույսերից մեկն է՝ Հակոբյան Դավիթը, ում կյանքի գնով այսօր ապրում ենք մենք: Հերոս, ով զոհվեց՝ հավատալով հայրենքի վաղվա օրվան:

Հերոս Դավիթը ծնվել է 2002 թվականի հունիսի 6-ին Երևանում։ Սովորել է թիվ 90 միջնակարգ դպրոցում: Այնուհետև ուսումը շարունակել է թիվ 190 ավագ դպրոցում։

Ժամանակն էր պարտքը տալ հայրենքին, ու հերոսը զորակոչվեց բանակ 2020 թվականին: Ծառայությունը պիտի անցկացներ Ջրականում։ Երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, բայց երկու ամսվա ծառայող լինելը չի խանգարել նրան ընդգրկվել հետախույզների ջոկատ և մղել թեժ մարտեր, ճեղքելով թշնամու զորքը և գրավել երկու դիրք, սակայն այդ երկու դիրքը նորից հանձնեցին թշնամուն։

Ցավոք Դավիթը հոկտեմբերի 10-ին Ջաբրաիլում հերոսաբար ընկավ ԱԹՍ֊ի հարվածից։Հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն և Տիգրան Մեծ շքանշաններով։