«Շատ հայրենասեր էր, բիզնես էլ ուներ, բայց ամեն ինչ թողեց ու մեկնեց առաջնագիծ». կարդա՛ ՀԵՐՈՍ Հարությունի հուզիչ պատմությունը

Մեր հերոսն է՝ Հարություն Սեմերջյանը, ում բոլորս ենք պարտական:

Հարություն Սեմերջյան ծնվել է 1992թ – ին Երևանում: Հաճախել է 147 դպրոցը, 9- րդ դասարանից հետո ընդունվել խոհարարության բաժինը։ Այն ավարտելուց հետո 2010թ- ին զորակոչվել է բանակ ։ Ծառայել է Կապան քաղաքում , հետո տեղափեխվել Արծվանիկ, այնուհետեւ Գորիսի զորամաս, որտեղից էլ զորացրվել է։

2012 թ-ին բացել է սեփական բիզնես ՝ ճաշարան Զվարթնոց օդանավակայանում, որը գործել է 5 տարի։ Հարությունը լուրջ էր, հավասարակշռված, ինքնանփոփ: Աչքի էր ընկնում բարությամբ համբերությամբ:

Շատ ընկերասեր էր ու նվիրված, հաճախ էր ժամանակը անցկացնում ընկերների շրջապատում։ Շատ էր սիրում լուսանկարչությունը և ցանկություն ուներ ապագայում այն դարձնել մասնագիտություն։ Ազատ ժամանակ սիրում էր վրձինով նկարել , կիթառ նվագել: Իկս Հայրենիքը իր համար բարձրագույն արժեքն էր: Մշտապես տարված էր երկրի խնդիրներով:

Երբ չարաբաստիկ պատերազմը սկսվեց Հարությունը մեկնեց առաջնագիծ՝ որպես պահեստազորային: Հերոսաբար կռիվ է տվել մինչև հոկտեմբերի 19-ը: