«Չի ենթարկվել նահանջ հրամանին ու անմահացել ա հենց իր պահած դիրքում, որ փրկի ընկերոջ կյանքը». ճանաչի՛ր ՀԵՐՈՍ ԿԱՄԱՎՈՐ Էդգարին

Մեր հերոսներից մեկն Էդգար Դավիթի Սարգսյանը, ով տվեց ամենաթանկը, որ մենք շարունակենք ապրել:

Հերոսը ծնվել է 1979թ հուլիսի 17-ին Սիսիան քաղաքի Դարբաս գյուղում։ 1998-2000 թթ-ին ծառայել է ՀՀ ԶՈւ-ում. եղել է հրետանու վարորդ։ Լսելով պատերազմի մասին՝ կամավորագրվել է և մեկնել ռազմաճակատ հոկտեմբերի 1-ին։

Չենթարկվելով նահանջ հրամանին՝ զոհվել է հոկտեմբերի 15-ին Ջաբրաիլում՝ իր իսկ պահած դիրքում՝ փրկելով ընկերոջ կյանքը։ Նախագահի ստորագրությամբ հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: