«Փառքը ժամանակավոր է, կարևորը արմատներիդ հավատարիմ մնալն է». ո՞վ է մեր տաղանդաշատ ՀԱՅՈՒՀԻՆ, ում համար «կռիվ են տալիս» Ռուսաստանի հսկաները

Երգչուհի Մարիամ Մերաբովայի (հայրական ազգանունը Ալավերդյան է) անունը երկար ժամանակ հայտնի էր միայն հատուկ երաժշտասերներին եւ ջազային ակումբների մշտական այցելուներին։ Ստվերում մնալով՝ «Եվրատեսիլ» մրցույթում տարբեր տարիներին նա ձայնակցել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի մասնակիցներին՝ որպես բեք վոկալիստուհի։

Նա հանրությանը ներկայացավ 2015 թվականին, երբ մասնակցեց ռուսական «Գոլոս» («Ձայն») հեռուստանախագծին՝ աներևակայելի ելույթներով ու ձայնով՝ նվաճելով ունկնդիրների համակրանքը։ Իր ջազայաին կատարումներով երգչուհին ցնցեց ողջ աշխարհը, սակայն պնդում էր, որ փառքը ժամանակավոր է, կարևորը սեփական ես-ին ու արմատներին հավատարիմ մնալն է: Իսկ ահա նրա արմատները անկասած ՀԱՅԿԱԿԱՆ են:

Մարիամի օրիորդական ազգանունը Ալավերդովա է։ Հորական կողմը սերում է Կարսից, որտեղ Ալավերդովները հայտնի բժշկների տոհմ էին։ Ցեղասպանության տարիներին նրանք դուրս են եկել Կարսից ու հաստատվել Թիֆլիսում:

Մասնակցել է բազմաթիվ ջազային հեղինակավոր փառատոնների («Усадьба Jazz», «Джаз под открытым небом»), որպես բեք-վոկալիստ մասնակցել է Եվրատեսիլին Դիմա Բիլանի հետ՝ Ռուսաստանի համար, Անի Լորակի հետ՝ Ուկրաինայի համար, Դիմա Կոլդունի հետ՝ Բելառուսի համար, Եվա Ռիվասի հետ՝ Հայաստանի համար։

«Քուին» խմբի հիմնադիրներից մեկի՝ Բրայան Մեյի կարծիքով միայն Մարիամ Մերաբովան կարողացավ ճշտորեն կատարել Killer Queen-ի պես բարդ դերերգը։ «We will Rock you» մյուզիքլում կենտրոնական դերերից մեկը երգչուհու հերթական ձեռքբերումն էր։

2008 թվականից “Jazz Parking” նախագծի մասնակից է: Մարիամ Մերաբովան Ռուսաստանի ձայնը 3 (ռուս.՝ Голос 3) հեռուստամրցույթի մասնակից է՝ Լեոնիդ Ագուտինի թիմից։ Նրա կողմից կատարված «Մոնոլոգ» («Ռեքվիեմ») կատարումը ցնցող ազդեցություն ունեցավ թե մասնակիցների, թե հանդիսատեսի վրա, ինչպես նաև արժանացավ այս երգի էտալոնային կատարող համարվող Ալլա Պուգաչովայի գովաբանական խոսքին։ Կատարումը Յութուբում հավաքել է ավելի քան 5 միլիոն դիտում