Մարտիրոս Սարյանի վերջին լուսանկարի հեղինակը այս ռուս լրագրողն է. գիտե՞ք, թե ինչպես նրան հաջողվեց լուսանկարել հայտնի ՀԱՅԻՆ

Մարտիրոս Սարյանի վերջին լուսանկարի հեղինակը ռուս լրագրող, լուսանկարիչ, գրող, դերասան և պարզապես ճանապարհորդ Յուրի Ռոստն է: Այդ մասին լուսանկարիչը պատմում է.

«Շատերին չի հաջողվել լուսանկարել, քանի որ մտածում էի, թե մարդկանց կյանքը երկար է, կհասցնեմ: Մարտիրոս Սարյանը 90 տարեկանն անց էր, երբ իմ հայազգի ընկերոջից առաջարկ ստացա նրան հանդիպելու: Տեսանք Սարյանին՝ պիջակով, նստած սեղանի մոտ: Նկարում էր: Մեզ որևէ ուշադրություն չդարձրեց, իսկ ես փորձեցի օգտվել առիթից ու լուսանկարել նրան: Անհաջող էր ստացվում: Հետո նկատեցի, որ վեր կացավ ու մոտեցավ պատուհանին: Ոչ թե դուրս էր նայում, այլ մտքերով այլ աշխարհում էր: Ահա այդ պահն էր հավերժացրեցի»:

Ի դեպ, 2018 թվականին Երևանի «Մոսկվայի Տանը» կայացավ Յուրի Ռոստի աշխատանքների ցուցահանդեսը: Նա նշել է, որ ցուցահանդեսին ներկայացրել է իր սիրելի լուսանկարները, որոնք ուղեկցվում էին գրական տեքստով:

«Սրանք Երևանում առաջին անգամ են ներկայացվում: Հերոսները մարդիկ են, որոնք ինչ-որ բան ավելացրել են շատերիս կյանքում: Մեկը՝ բառ, մյուսը՝ ժպիտ: Լուսանկարները կօգնեն ձեզ՝ պահել հույսը, որ կյանքում ամեն ինչ այնքան էլ զզվելի ու վատ չէ»,- ասել է Յուրի Ռոստը: