«Մեծահարուստ հայը չեղբայրացավ հայ մտավորականի հետ»․ այս թեման շատ էր անհանգստացնում Նժդեհին և նա ամեն բան անում էր իրավիճակը փոխելու համար

Գարեգին Նժդեհը ոչ միայն եղել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, այլ նաև մեծ գրական ժառանգություն է մեզ թողել։ Այդ ժառանգության մեջ կան բազմաթիվ գրքեր, ժողովածուներ,հոդվածներ, որոնց միջոցով Նժդեհը փորձել է մեզ սովորեցնել է լինել իսկական հայ։

«Մեր պատմութեան ընթացքում – գիտցէ՛ք եւ այդ – մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին, ո՛չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկամութիւնը փնտռեց: Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի պիտի լինէր մի մեծ Հայաստան գնել:

Այդ ծով հարստութեան մի չնչին մասն իսկ – որը քեմալականները քամուն տուին – պիտի բաւէր հրէաբար կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր դարձնելու աստիճան:

Բայց- անէծք մեկուսի երջանկութեան դաւանանքին – հայ ցեղի ապրած եւ ապրուելիք բոլոր տեսակի դժբախտութեանց անիծուած ակնաղբիւրի՛ն անէծք…

Ոսկէքսակ հայը չկանգնեց ոսկէգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ վերջինի լեզուն կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէօպագների մէջ»: