Այս ՀԱՅԸ եղել է սուլթան Մեհմեդ V-ի պալատական ճարտարապետը. միայն իմանաք՝ ով էր ազատել նրան, նրան արաբները գերի էին վերցրել

Խոսքն ամերիկահայ ճարտարապետ Միհրան Մեսրոպյանի մասին է՝ ծնված 1889 թվականի մայիսի 10-ին Աֆիոն-Կարահիսարում վաճառականներ Գասպար և Մարիամ (ծննդյան ազգանունը՝ Փալանջյան) Մեսրոպյանների ընտանիքում:

Mihran Mesrobian.jpg

Նրանք ունեցել են չորս տղա և մեկ աղջիկ։ Մեսրոպյան ընտանիքի սերունդներն Աֆիոն-Կարահիսարից են եղել և զբաղվել են ափիոնի և հացահատիկի առևտրով:

Միհրան Մեսրոպյանը հաճախել է տեղի Սահակյան հայկական դպրոց: Դեռևս պատանի հասակում հմուտ է եղել նկարչությունից ու գծանկարչությունից, այնուհետև զարգացրել է իր հմտությունները՝ սովորելով վայելչագրություն, մաթեմատիկա, նկարչություն, շինարարություն, ինչպես նաև սովորել է տարբեր լեզուներ՝ ֆրանսերեն, թուրքերեն, հայերեն, անգլերեն, որոնք նա կիրառել է իր հետագա կարիերայի ընթացքում:

Ինքնանկար


15 տարեկան հասակում Միհրանի հայրը, նկատելով տղայի նկարչական ունակությունները, նրան ուղարկում է Կոստանդնուպոլիս՝ ընդունելության քննություններ հանձնելու Միմար Սինանի անվան գեղարվեստի ակադեմիայում։ Քննությունները փայլուն հանձնելով՝ Մեսրոպյանը միանգամից ընդունվում է երկրորդ կուրս և ակադեմիան ավարտում չորս տարում։

1908 թվականին՝ ակադեմիան ավարտելուց հետո Մեսրոպյանը դասընկերոջ հետ հիմնում է ճարտարապետական ընկերություն, սակայն հաջողության չհասնելով այդ ընկերությունում՝ հեռանում է Զմյուռնիա (այժմ՝ Իզմիր):

Զմյուռնիա տեղափոխվելուց հետո 1909 թվականին Միհրանը նշանակվում է քաղաքային ճարտարապետ: Մեսրոպյանի կառուցած շինություններն ավերվել են Զմյուռնիայի 1922 թվականի հրդեհի ժամանակ, բացառությամբ 1912 թվականին կառուցած հյուրանոցի։ Հյուրանոցի գտնվելու վայրն անհայտ է եղել, ենթադրվել է, որ քաղաքի հին հատվածում է եղել տեղակայված։ Մինասյանը Զմյուռնիայում է մնացել մինչև 1912 թվականը, այնուհետև վերադարձել է Կոստանդնուպոլիս:

Կոստանդնուպոլսում նշանակվել է սուլթան Մեհմեդ V-ի պալատական ճարտարապետ։ Որպես գլխավոր ճարտարապետ՝ գործունեության ընթացքում Մեսրոպյանին է հանձնարարվել վերակառուցել օսմանյան շուրջ 30 պալատներ, այդ թվում Դոլմաբահչեի պալատը:

Դոլմաբահչեն

Դոլմաբահչե պալատը, շուրջ 30 տարի անտեսված լինելով, սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք, ով նախընտրել է Յիլդիզ պալատը, գտնվել է վատթար վիճակում: Երբ Դոլմաբահչե պալատը վերականգնվում էր որպես սուլթանի համար վարչական կենտրոն, վերականգնման զանգվածային աշխատանքներում ներգրավվում է նաև Մեսրոպյանը, ով բարեհաջող իրականացնում է իր գործը[3]։ Միաժամանակ նա իրականացնում է Բեյօղլու շրջանի շենքների վերականգնման աշխատանքները։ Կատարած աշխատանքների շնորհիվ Մեսրոպյանը դառնում է հայտնի:

Դադար առնելով ճարտարապետական գործունեության մեջ՝ Մինասը մեկնում է Զմյուռնիա, ամուսնանում Զաբել Մարթմանյանի հետ, որին նա հանդիպել էր Զմյուռնիայում ապրելու տարիներին։ Զաբելի ծնողները՝ Հայրապետն ու Նեկտարը (ծննդյան ազգանունը՝ Թոփալյան), նույնպես եղել են Աֆիոն-Կարահիսարից: Մինասն ու Զաբելն ամուսնացել են 1914 թվականի մայիսի 23-ին և ունեցել են երեք որդի՝ Նուրհան, Ռալֆ և Արա:

Մեսրոպյանի կարիերան որպես ճարտարապետ ընդհատվել է նաև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նա զորակոչվել է Օսմանյան բանակ:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ, մասնակցել է Գալիպոլիի ճակատամարտին, Արևելյան ճակատում Կովկասյան արշավանքների ժամանակ հանդես է եկել ռուսների դեմ, Արաբական ապստամբության ժամանակ՝ արաբների դեմ։

Հայոց ցեղասպանության տարիներին Մեսրոպյանի ընտանիքը տեղահանվել է Աֆիոն-Կարահիսարից, Մեսրոպյանը կորցրել է ընտանիքի 15 անդամներին և գերեվարվել է արաբների կողմից: Մեսրոպյանին հաջողվել է փախչել, սակայն Պաղեստինում արաբները նրան բռնել են ու իր խմբի հետ մահապատժի դատապարտել։ Լոուրենս Արաբացուն հաջողվել է միջամտել ու փրկել նրանց կյանքը։ 1918 թվականի աշնանը Մեսրոպյանին տեղափոխել են Զակազիկի բրիտանական ճամբար որպես ռազմագերի, 1919 թվականի մայիսին ազատ է արձակվել:

1921 թվականին Մեսրոպյանը գաղթել է Միացյալ Նահանգներ, Վաշինգտոնում դարձել է հայտնի ճարտարապետ, ում ստեղծագործություններում նկատելի է ճարտարապետության արտ-դեկո ոճը, մի շարք նախագծեր իրականացվել են իտալական ռենեսանսի և մոդեռն ոճերով։ Մեսրոպյանի հայտնի աշխատանքներից են Հայ-Ադամս, Քարլթըն հյուրանոցները, Սեդգվիք այգիները, Քալվերթ առանձնատունը, Գլեբ կենտրոնը։