Հայ, ում ծննդյան օրը սկսվել է նախագահ Քլինթոնի շնորհավորական զանգով․ նրա կյանքի մասին կարելի է մի մեծ վեպ գրել

Աշխարհահռչակ գիտնական և գյուտարար Էդուարդ Քեոնջյանն ապրել է 90 տարի։ Նրա ամբողջ կյանքի մասին կարելի է մի մեծ վեպ գրել։ Այնքան բան է տեսել, որ բավարար կլիներ մի քանի կյանք ապրելու համար։ Նա Ամերիկայում հայտնվեց առանց գրոշի, չտիրապետելով լեզվին, բայց դարձավ ականավոր գիտնական ու գյուտարար:

1909 թ-ին Թիֆլիսում բժշկի ընտանիքում ծնվեց Էդուարդը: 1922 թ-ին սկսեց ռադիոկայանում աշխատել: Չգիտես որտեղից հայթայթելով բոլոր անհրաժեշտ դետալները` Էդուարդը ռադիոընդունիչ պատրաստեց։ 1928-ի ամռանը նա ինքնուրույն հասավ Լենինգրադ, ընդունվեց և զուգահեռաբար աշխատեց քաղաքի կենտրոնական ռադիոկապի լաբորատորիայում:

Նա աշխարհում ամեն ինչի մասին մոռանում էր, երբ սիրած գործով էր զբաղվում: Կինը որդու հետ մեկնեց սևծովյան քաղաք, իսկ Էդուարդը մնաց ու գոյատևեց բանվորի օրապահիկով, որ ստանում էր օրական 12 ժամ խլացուցչի վրա աշխատելով։ Այդ տարիներին Քեոնջյանը ծանր հիվանդացավ։

 Զգալով, որ վերջը մոտ է, խնդրեց տեղյակ պահել իր բարեկամ Կլարա Հոլմկվիստին: Նա անմիջապես արձագանքեց, բայց երբ եկավ էլեկտրատեխնիկական ինստիտուտ, նրան հայտնեցին, որ Քեոնջյանն արդեն մահացել է, ու նրան թաղել են տնից ոչ հեռու: Կլարան որոշեց գտնել գերեզմանը և ճանապարհին ձյան տակից դուրս ցցված ձեռք նկատեց, որի մատները կարծես շարժվում էին: Ձյան տակից հանեցին Քեոնջյանին ու տուն տարան։

Նրան հաջողվեց փախչել ու գնացք նստել, հասնել այն գոտուն, որը հսկում էին ամերիկացիները: Գերազանց հասկանալով, թե վերադարձի դեպքում հայրենիքում ինչ է իրենց սպասում, դիմեց ամերիկյան հյուպատոսին։

Ամերիկյան հյուրանոցում 2 ամսով սենյակ վարձեց։ Սկզբում աշխատանքի անցավ ավտոլվացման կետում, իսկ ավելի ուշ անգլերեն սովորելուց հետո, հրավեր ստացավ General Electric-ից։ 4 տարում դարձավ 19 գյուտի հեղինակ ու համահեղինակ:

Աշխատեց NASA-ում ու ՄԱԿ-ում, ռազմական պայմանագրեր կնքեց։ 1999 թ-ի օգոստոսին լրացավ նրա 90 ամյակը։ Օրը մեկնարկեց նախագահ Քլինթոնի շնորհավորական զանգով։ Իսկ սեպտեմբերին գիտնականը մահացավ։ Նա երբեք Հայաստանում չեղավ, բայց նրա դագաղի կողքին երկու դրոշ է փողփողում. մեկը` ԱՄՆ-ի, մյուսը՝ Հայաստանի։