«Ռոստ». տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի ՀԵՐՈՍ հրամանատարին նվիրված ֆիլմի պրեմիերան

Օրերս կայացավ ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Ռոստ» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Հակոբ Ռոստոմյանին:

Պրեմիերան տեղի ունեցավ փետրվարի 25-ին Մոսկվա կինոթատրոնում: Ներկա են եղել հերոսի հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՀՅԴ բյուրոյի և Կենտրոնական կոմիտեի անդամներ, մտավորականներ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության անդամներ՝ ի դեմս նախագահ Գրիգոր Գրիգորյանի, Ազգային ժողովի պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, հերոսածին մայրեր, հյուրեր:

Հակոբ Ռոստոմյանը Արցախյան 44-օրյա պատերազմը սկսելուն պես կամավոր մեկնել է ռազմադաշտ, կռվել Մարտակերտում, ընկերների հետ ազատագրել թշնամու գրաված դիրքը և կյանքը զոհել հանուն հայրենիքի հոկտեմբերի 7-ին:

Հերոսի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

«Արցախյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության կողմից Հակոբ Ռոստոմյանը հետմահու արժանացել է շքանշանի: