ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ էին Ղրիմն անվանում Մեծ Հայաստան

Ղրիմի թերակղզին գտնվում է Ուկրաինայի հարավում։ Թերակղզում է գտնվում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, Սևաստոպոլը։ Տարածությունը 25,5 հազար կմ² է։ Արևմուտքում և հարավում ողողվում է Սև, արևելքում՝ Ազովի ծովերով։ Անվանումը ստուգաբանվում է մի քանի կերպ․ ոմանք գտնում են, որ այն առաջացել է խանության հին մայրաքաղաք Հին Ղրիմի անունից, ոմանք էլ այն կարծիքին են, որ այն առաջացել է թուրքերեն կրըմ ― «խրամ, պատնեշ» բառից։