ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի զարմացեք, ես հայ եմ. Ճանաչեք գիտնական Ալեքսեյ Գարագաշյանին

Գյուտարար, ճարտարագետ ու ինժեներ Ալեքսեյ Գարագաշյանը իրեն նկարագրում է այսպես. «Մի զարմացեք, ես հայ եմ, իսկ հայերը ստեղծագործ ազգ են»: Նրա պապը Արևմտյան Հայաստանից էր գաղթել: Ալեքսեյը կրում է պապի ոչ միայն հայկական ազգանունը, այլև նրա գործը: Նրա առաջին խաղալիքը հեծանիվի պահեստամասն էր: Նա դրանով խաղում էր՝ չմտածելով անգամ, որ հետագայում դառնալու է աշխարհի լավաոգույն մեքենաշինարարների մեկը: 20 տարվա ընթացքում Գարագաշյանը ստեղծեղ այնպիսի մոտոցիկլետներ, որոնք իրար հետևից համաշխարհային ռեկորդներ էին սահմանում մրցաշարերում: