«Մեր արվեստի տան տարիքը Թուրքիայի Հանրապետության տարիքից շատ ավելի մեծ է». ինչո՞վ է զբաղվում մեր ՀԱՅՐԵՆԱԿԻՑԸ, ով դարձել է Թուրքիայի ամենահայտնի աճուրդաբանը

Ստամբուլի ամենահեղինակավոր Նիշանթաշը թաղամասում գտնվող երկհարկանի մի տուն արդեն քառասուն տարի է հազվագյուտ հավաքածուների օթևան է. այդ տան պատերը սովոր են կրել հռչակավոր նկարիչների գործեր և ներկայացնել հազվագյուտ ձեռագրեր ու իրեր: Արվեստի այս տան ճակատին գրված է «Փորթաքալ» անունը, իսկ ահա դրա տնօրենն այսօր նա՝ հայզագի ՌԱՖՖԻ ՓՈՐԹԱՔԱԼ:

«Մեր արվեստի տան տարիքը Թուրքիայի Հանրապետության տարիքից շատ ավելի մեծ է: Հասկանում ես, թե որքան բարդ է եղել դա պահպանել ու շարունակել այսպիսի դժվար ճյուղի մեջ»,- ասում է Ռաֆֆի Փորթաքալը: Այդ արվեստի տունը հիմնադրվել է դեռևս 1914 թվականին:

2004 թվականից Ռաֆֆի Փորթաքալն սկսում է ամրապնդել իր հարաբերությունները եվրոպացի կոլեկցիոներների հետ եւ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ցուցադրում է Պիկասոյի կտավները:

Ռաֆֆի Փորթաքալը հիմնադրել է նաեւ Թուրքիայի խոշորագույն գործարարներից եւ բարերարներից մեկի` Սաքըփ Սաբանջըի հավաքածուն ու թանգարանը: Այս հավաքածուն շրջել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում, Փարիզի «Լուվրում», Բեռլինի «Գուգենհայմում» եւ մի շարք այլ հռչակավոր թանգարաններում:

Ռաֆֆի Փորթաքալը նշում է, որ իր համար միշտ կարևոր տեղ են զբաղեցրել ծագումով հայ արվեստագետների գործերը: Հատկապես առանձնացնում է Այվազովսկուն, որի գործերը երբեմն կարելի է տեսնել «Փորթաքալ» ցուցասրահում:

«Աշխարհն ինչ որ անում է, մենք էլ պիտի հետ չընկնենք, աշխարհն ինչ որ չի անում, մենք դա՛ էլ պիտի անենք: Տեսլականն է կարեւոր, քաջությունն է կարեւոր, ժամանակի զգացումն է կարեւոր»,- իր հաջողության բանաձեւն է նշում պոլսահայ աճուրդախոս Ռաֆֆի Փորթաքալը: