11-ամյա ՀԱՅԱԶԳԻ Էրիկն իր արտիստիկ կատարմամբ գերեց Ռուսաստանի «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ-5» հեռուստանախագծի մասնակից Էրիկ Առաքելյանը գերեց ժյուրիի անդամներին։ Սակայն անկախ լավ ելույթից, տասնմեկ տարեկան տղան չհաղթահարեց «կույր լսումների» փուլը։

«Լսի՛ր, ինչո՞ւ ես այդքան հանդուգն, հը՞», — Էրիկը նման իմպրովիզով ավարտեց Ռաշիդ Բեյբուտովի «Ախ, այս աղջիկը» հայտնի երգի կատարումը։ Ժյուրիի արական սեռի անդամները` Բաստան ու Վալերի Մելաձեն, կատակով նշեցին, որ Էրիկն այդ խոսքերն ուղղեց Պելագեային։

Դրանով նա գերեց ժյուրիի անդամներին։ «Բոլոր նրանք, ովքեր քո ելույթը դիտեն հեռուստացույցով, կասեն, որ մենք թույլ ենք ու չհասկացանք։ «Հիանալի տղա է, պարզապես վտանգավոր», այսպես կասեն քո մասին», — ասաց Բաստան։

Մելաձեն նաև ընդգծեց, որ տղան ռիթմի լավ զգացում ունի և խորհուրդ տվեց նրան չվհատվել։ Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, ընդամենը մի քանի րոպե է։ Դու հիանալի ես երգում ու ռեփ կարդում, ավելացրեց Մելաձեն։

Տեսանյութը դիտեք ստորև՝