2 երեխաների ՀԱՅՐԸ կամավոր մեկնեց մարտի դաշտ և պատվով պահեց իրեն վստահված տարածքը. կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԷՐԻԿԻ մասին
Արցախյան 44-օրյա պատերազմու անմահացած հերոս Էրիկ Գարիկի Դանիելյանը ծնվել է 1985 թվականին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում: Ամուսնացած էր, ունի 2 երեխա:

2006 թվականին որպես կամավոր պայմանագրային ծառայության է անցել Մարտունի 2-ում:
Էրիկը նաև մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին: Իսկ 44-օրյա պատերազմում պատվով պահել է իրեն վստահված տարածքը:

Պատերազմի թեժ օրերին տեղափոխվել է Վարանդայի ճակատ, այնուհետև միացել է Ջրականի մարտերին:
Հերոս Էրիկը զոհվել է հանուն հարազատ Արցախի հոկտեմբերի 7-ին Ջրականում: