Այսօր ՀԱՅ նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է. ներկայացնենք մեծանուն ՀԱՅԻ նախագծերից մի քանիսը
«Ճարտարապետությունը քարե սիմֆոնիա է» Ալեքսանդր Թամանյան
Այսօր Հայ ճարտարապետ, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանի ծննդյան օրն է:
Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականի մարտի 4-ին (մարտի 16) Եկատերինոդարում (այժմ` Կրասնոդար): Սովորել է ծննդավայրի ռեալական դպրոցում: 1904 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը:
«Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը ճարտարապետն սկսել է 1934 թվականին, սակայն այն մնացել է անավարտ: 1925-1933թթ. Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ), Ախտայի (այժմ՝ Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը:
Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի, անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, աստղադիտարանի, հանրային (այժմ` Ազգային) գրադարանի շենքերը և այլն:



Կազմելով Երևանի գլխավոր հատակագիծը՝ Թամանյանը նախատեսել է քաղաքի հիմնական անսամբլները, դրանց տարածական լուծումները: Նրա ստեղծագործության ազդեցությամբ ստեղծվել է ճարտարապետության մի դպրոց, որն իրավամբ կոչվում է թամանյանական: Ալեքսանդր Թամանյանը մահացել է 1936 թվականի փետրվարի 20-ին Երևանում:
2001 թվականին Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ: