Գերմանական արվեստում ՀԱՅԿԱԿԱՆ շունչը․ նրա աշխատանքները զարդարում են հեղինակավոր թանգարաններ

Հայկական ընտանիքում ծնված Արչի Գալենցը կերպարվեստ է ուսումնասիրել Բեռլինի Արվեստի համալսարանում: Նա ապրում և ստեղծագործում է Գերմանիայում, Մոսկվայում և Երևանում: Նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի մի շարք հայտնի թանգարաններում:

Գալենցի ստեղծագործության առանցքային թեմաներից մեկը հայկական ինքնության խնդիրն է, հատկապես այնպիսի քաղաքական փոփոխությունների ֆոնին, ինչպիսին է Խորհրդային միության փլուզումը:

Գալենցը ծնվել է 1971 թ-ին, Մոսկվայում։ 1989թ-ից ունեցել է ավելի քան 70 ցուցահադնես։ Մորական պապը հայտնի նկարիչ և քանդակագործ Նիկոլայ Նիկողոյանն է, հորական պապն ու տատը՝ տաղանդարոր նկարիչներ Հարություն և Արմինե Կալենցները։ Արվեստագետի հայրը՝ Սարոն, նույնպես նկարիչ է։ Դասավանդում է, «Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի» անդամ է։

Նրա աշխատանքները գտնվում են Սարդարապատի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Սկոպյեի, Բելգրադի, Մեդելինի ժամանակակից արվեստի թանգարաններում, Sammlung Rare Bücher-ում, Բեռլինում, Deutsche Nationalbibliothek-ում, Լայպցիգում։