Այս առեղծվածային գյուղի տակով մի մեծ ճեքվածք է անցնում, որտեղից էլ սառը օդ է փչում. գիտե՞ս՝ որտեղ է գտնվում այն

Հայաստանի հրաշքներն իսկապես անվերջանալի են ու ամեն օր մեր գեղեցիկ երկիրը կարելի է բացահայտել նորովի: Ահա այդ հրաշքներից մեկը. Հերհեր:

  • Հերհեր գյուղը

Հերհերը շատ հարուստ է պատմական և բնական հուշարձաններով: Այստեղ է գտնվում Սիոնի վանքը, Կապույտ բերդը: Գյուղից վերև՝ Քարավազ և Հերհեր գետերի վրա գտնվում են գեղեցիկ ջրվեժներ:

Հերհեր գյուղի անվան ծագումն էլ կապվում է 8-րդ դարի երկրաշարժի հետ: Սկզբում անունը եղել է Երեր (երերալ, շարժվել բառից), այնուհետև հնչյունափոխվելով դարձել է Հերհեր:

Հերհերում նաև մի հետաքրքիր երևույթ կա: Գյուղի տակով անցնում է ճեղքվածք, որից սառը օդ է փչում: Մի քանի տուն կա, որոնց տակով է անցնում այդ ճեղքը: Գյուղացիներն այդ ճեղքի վրա կառուցել են մառաններ և ամռան ամիսներին երկրի ընդերքից փչող սառը օդն օգտագործում են, որպես բնական սառնարան: