ՀԱՅՈՒՀՈՒ արվեստն ու բացառիկ աշխատանքները Նյու Յորքից

Ռոզա Ղազարյանը գրաֆիկ դիզայներ է Բրուքլինից` Նյու Յորք: Նա ծնվել է Բաքվում, բայց քանի տարի ապրել ու մեծացել է Ուկրաինայում, որտեղից էլ 2004թ. տեղափոխվել է ԱՄՆ: Ղազարյանը այժմ զբաղվում է հավելվածների մշակմամբ՝միաժամանակ աչքի ընկնելով արվեստի և դիզայնի իր աշխատանքներով, որոնք կարելի է տեսնել A Space Studio կայքում:

Սա Ղազարյանի սեփական նախագիծն է, որ ստեղծվել է Աննա Արիստովայի հետ համագործակցության արդյունքում: Ռոզայի ոգեշնչման աղբուրը տարբեր երկրների մշակութային ժառանգությունների համադրությունն է և հաճախակի ճամփորդությունները՝ Կովկասյան լեռներից մինչև Պարակասի անապատ և Կասպից ծովից մինչև Խաղաղ օվկիանոս:

Հատկապես նա շատ է սիրում լինել էկզոտիկ երկրներում, որն էլ նրան էլ ավելի է ոգեշնչում ու նոր գաղափարներ տալիս արվեստի ոլորտում։ Անսահման կարոտը նրան ոգեշնչում է աշխատանքի մեջ։ Ինչպես ասում են Հայաստանից կարելի է դուրս բերել հային, բայց Հայաստանը հայի սրտից դուրս բերել չի լինի։