Այս փաստերը Կոմիտաս Վարդապետի մասին դուք հաստատ չգիտեք․ յուրաքանչյուր հայ պետք է լավ ճանաչի Կոմիտասին

Կոմիտասի մասին բոլորն են խոսել, անկախ նրանից անձամբ են ճանաչել նրան, թե ոչ։ Խոսել են, քանի որ Վարդապետը կարևոր է եղել յուրաքանչյուր հայի համար։ Նրա մասին մի շարք պատմություններ կան ու նույնքան էլ հետաքրքիր փաստեր կան։ Ահա դրանցից մի քանիսը՝

  • Իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես, և ինքն էլ մողեսի տեսքով կրծքազարդ ուներ:
  • Կոմիտասը շատ էր սիրում ծաղիկներ: Նրա բնակարանը միշտ զարդարված էր թարմ ծաղիկներով։
  • Կոմիտասը չէր խմում, չէր ծխում: Ամառ, թե ձմեռ՝ քնում էր մշտապես բաց պատուհանով: Պառկում էր ուղղակի հատակին՝ առանց ներքնակի ու բարձի:
  • Սիրում էր նարդի խաղալ ուժեղ խաղացողների հետ:
  • Վարդապետը սիրում էր ժամանակակից իրեր. ուներ կնիքներ, այցեքարտ, անվանական ծրար:
  • Բեռլինի կայսերական համալսարանի ուսման վարձը օգնում էին հոգալ Խրիմյան Հայրիկն ու Ալեքսանդր Մանթաշյանը, բայց քանի որ այլ միջոցներ չուներ, Կոմիտասը ստիպված էր կրճատել սնունդը՝ օրական սնվելով մեկ անգամ կամ առհասարակ հրաժարվելով սննդից: