«Չնայած ազգությամբ ԵԶԴԻ էր, բայց դա նրան չխանգարեց կռվել և անմահանալ հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՍՈՒՐԻԿԻ պատմությունը

Պատերազմը բոլորիս կյանքում էլ անբուժելի վերք թողեց, գրեթե բոլոր ընտանիքներն ունեցան իրենց վիշտը, իսկ ով էլ անձնականը չունեցավ, ցավաց ու տխրեց հարևանի, բարեկամի կամ պարզապես անծանոթի կորստի համար:

Այսպիսի ընտանիքներից մեկն էլ Սաֆարյանների ընտանիքն է, ովքեր ազգությամբ եզդի են: Նրանց որդին մասնակցեց 44-օրյա պատերազմին և ընկավ հանուն Հայաստանի:

Սուրիկ Յուրիկի Սաֆարյանը ծնվել է 2002 թվականին Արագածոտնի մարզի Սադունց գյուղում:

Ուսումը կիսատ թողնելով՝ 2021 թվականի փետրվարին զորակոչվել է բանակ: Սուրիկը ծառայել է Վարդենիսում, պահել է Հայաստանի սահմանները:

Սուրիկը զոհվել է 2021 թվականի նոյեմբերի 22-ին Նորաբակում դիպուկահարի գնդակից՝ մարտական հերթապահության ժամանակ:

Սուրիկ Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: