Այս ՀԱՅԸ համարվում է ժամանակակից հանրահաշվի ՀԻՄՆԱԴԻՐԸ. այսօր ՀԱՅԱԶԳԻ մաթեմատիկոս Էմիլ Արթինի ծննդյան օրն է
1898 թվականի մարտի 3-ին Ավստրո-Հունգարիայում ծնվեց Էմիլ Արթինը (Արթինյան)՝ 20-րդ դարի առաջատար հայազգի մաթեմատիկոսը:
Նա Էմմի Նյոթերի հետ միասին համարվում է ժամանակակից հանրահաշվի հիմնադիրը:
Էմիլ Ալթինի հորը նույնպես անվանում էին Էմիլ, նա արվեստի գործերի վաճառական էր, մայրը` Էմմա Լաուրա-Արթինը, օպերային երգչուհի էր: Արթինի որդու` Մայքլի խոսքով «Արթինը» հայկական Արթինյան ազգանվան կրճատ տարբերակն է:
1904 թվականի սեպտեմբերին ընդունվել է դպրոց: Երբ Էմիլն 8 տարեկան էր, մահացավ նրա հայրը: 1907 թվականի հուլիսի 15-ին մայրն ամուսնացավ գերմանախոս հաջողակ գործարար Ռուդոլֆ Հուբների հետ, ով Ռայխենբերգից էր (ներկայումս` Չեխիայի Լիբերեց քաղաք):

1907 թվականի սեպտեմբերին Էմիլն ընդունվել է Հարավային Չեխոսլովակիայում գտնվող փոքրիկ Ստրոբնից քաղաքի դպրոց, որտեղ սովորելու համար ապրել է տնից հեռու՝ տեղական ագարակներից մեկում: Հաջորդ տարի վերադարձել է Ռայխենբերգ, որտեղ գտնվող դպրոցում էլ սովորել մինչ 1916 թվականը:
1916 թվականի հոկտեմբերին Էմիլն ընդունվել է Վիեննայի համալսարան` կենտրոնանալով մաթեմատիկայի վրա: Մահացել է 1962 թվականի դեկտեմբերի 20-ին Գերմանիայում: