ԲՐԱՎՈ. երեք ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐ դուրս են եկել Աշխարհի Գավաթի եզրափակիչ. ահա, թե ովքեր են նրանք
Դոհայում մեկնարկել է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը:
Հենց մեկնարկային օրը հաջող են ելույթ ունեցել Հայաստանի հավաքականի անդամները:
Նժույգթափերում եզրափակիչ է անցել Հարություն Մերդինյանը, նա առաջին տեղն է գրավել որակավորման փուլում՝ վաստակելով 14.600 միավոր:
Օղակների վրա վարժությունում առաջինն է եղել Վահագն Դավթյանը (14.700), նրան հաջորդել է Արթուր Ավետիսյանը՝ 14.633 միավորով: Օրեր առաջ Դավթյանը Կոտբուսում կայացած Գավաթի 1-ին փուլում նվաճել էր արծաթե մեդալ էր:
Քաթարում ընթացող մրցաշարն ավարտվելու է մարտի 5-ին, հաջորդ մրցաշարը մարմնամարզիկների համար լինելու է Կահիրեում՝ մարտի 13-20-ը: