«Ես երազում էի ՀԱՅԵՐԵՆ սովորել». ո՞վ էր ողջ Իտալիան ցնցած այս ՀԱՅՈՒՀԻՆ և ի՞նչ դաժան ճակատագրի արժանացան ինքն ու իր ընտանիքը

Վիկտորիա Աղանուրը (1855-1910) իտալահայ բանաստեղծուհի էր, որն այսօր հիմնականում անհայտ է, թեև նա բնորոշվում է որպես 19-րդ դարի պոեզիայի կարևոր գործիչ:

Ծնվել է Իտալիայի Պադովա քաղաքում, նրա հայրական ընտանիքը Ջուղայից հայ մեծահարուստ ազնվականների ընտանիք էր: Վիկտորիան մեծացել է հայկական ընտանիքում: Ու բախտի բերմամբ նա հաճախ էր հանդիպում գրական կարևոր դեմքերի, ովքեր հաճախ են այցելել իր տուն: 

Նրա հայկական ծագումը կարևոր էր նրա համար, և նա ափսոսում էր, որ չի կարող հայերեն խոսել ու չուներ հայրական լեզուն սովորելու ոչ մի հնարավորություն: Բայց սա արգելք չէր, որ նա գրի իր ազգի մասին իր իտալական մայրենի լեզվով, ինչպես օրինակ իր Pasqua Armena բանաստեղծության մեջ, որն ամբողջովին նվիրված է Հայաստանին:

Վիկտորիային նկարագրում էին որպես ավելի վաղ ժամանակ գրող, բայց միայն 1900 թվականին հրատարակեց իր առաջին գիրքը «Leggenda Eterna»-ն: Նա տառապում էր նաև հիվանդությունից:  1901 թվականին նա ամուսնացել է խորհրդարանի անդամ Գվիդո Պոմպիլյի հետ, ում հետ տեղափոխվել է Պերուջա։ Բանաստեղծուհին մահացավ 1910 թվականին վիրահատության ժամանակ, իսկ կնոջ կորստի վշտի հետ չհարմարվելով՝ մի քանի ժամ անց ինքնասպան է լինում նրա ամուսինը: