Ես մեծացել եմ ՀԱՅԱԿԱԿԱՆ ընտանիքում, հայկական մշակույթի մեջ, առաջին լեզուս ՀԱՅԵՐԵՆՆ էր». այս ՀԱՅԸ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ամենապահանջված լուսանկարիչն է. ո՞վ է ՆԱ

Նուբար Ալեքսանյանի լուսանկարները միաժամանակ նուրբ են ու ընդգրկուն՝ լույսի եւ ստվերի մեղմ ու անխռով փոխգործություն, որ հազվադեպ հանդիպող վայելք է։ Այս հայի  աշխատանքները ներկայացվել են ԱՄՆ–ի և Եվրոպայի խոշորագույն պարբերականներում, այդ թվում՝ «The New York Times Magazine», «Life», «Fortune», «GEO», «Time» և «Newsweek»։ Վերջին 35 տարիների ընթացքում եղել է ավելի քան 30 երկրում՝ ուշադրությունը կենտրոնացնելով մարդկային պայմանները նկարագրող անձնական նախագծերի վրա։

2008 թվականին ավարտել է իր հինգերորդ գիրքը, որը ռեժիսոր Էրոլ Մորիսի հետ տասնհինգամյա համատեղ աշխատանքի արդյունք է։ Այս աշխատության անձնական ցուցադրությունները կազմակերպվել են Walker Art Center–ում, Corcoran Gallery of Art–ում, Caren Golden Fine Art Gallery–ում, The Atlanta Contemporary Art Center–ում, The LOOK3 Festival–ում և Clark University–ում։

Ալեքսանյանը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Ուորսեսթեր քաղաքում, մինչ վավերագրական լուսանկարչության ամենաականավոր ներկայացուցիչներից մեկը դառնալը սովորել է Բոստոնի համալսարանում։ Նա մի շարք անհատական ցուցահանդեսներ է ունեցել, այդ թվում ՝ Քորքորան (Corcoran Gallery of Art), Բըրդեն (Burden Gallery) պատկերասրահներում, Ուոքըր արվեստի կենտրոնում (Walker Art Center)։   

Այս հայը արժանացել է ամենաբարձր պարգևներին ու շքանշաններին ու հենց նրան են վստահում ամենահայտնի ֆիլմերի լուսանկարներն անելու աշխատանքը: Իսկ նրա մասին գրել են ու գրում են ամենահայտնի թերթերն ու պարբերականները: Եվ որ ամենակարևորն է Նուբաը համարվում է Ավրորա մարդասիրական նախաձեռնության անդամներից ու բարի կամքի դեսպաներից մեկը:

Որքան էլ տարօրինակ է, «արմատներին վերադառնալու» դարաշրջանում Նուբարը նման մտադրություն չուներ, մինչեւ այն օրը, երբ դուստրը պարզ ու ճակատագրական հարց տվեց: «Որպես ֆոտոլրագրող ես ճանապարհորդել եմ ավելի քան 30 երկրներում, բայց երբեք չեմ մտածել Հայաստան այցելելու մասի: Ես մեծացել եմ լրիվ հայկական ընտանիքում, հայկական մշակույթի մեջ, առաջին լեզուս հայերենն էր… բայց ես ոչինչ չգիտեի հայ լինելու մասին մինչև այդ պահը»: