Ի՞նչ էին անելու ֆրանսիացի կանայք առանց նրա․ ՀԱՅ, ով գիտի Հայաստանում գտնվող գաղտնի վայրի մասին
Հայտնի ոսկերիչ Թիերի Վանդոմը (Թունդարյան) իր ստեղծագործություններով գրավել է աշխարհն ու մարդկանց սրտերը: Սովորական քարերն ու տարբեր առարկաները, որոնք առաջին հայացքից չեն կարող օգտակար լինել ոսկերչական գործում, կյանք են առել վարպետի ձեռքերով:
Թունդարյանը մի անգամ ասել է, որ գիտի, թե Հայաստանում որտեղ կարող ես գտնել կապույտ օբսիդիան, ինչը շատ հազվադեպ է: Այդ վայրը, ըստ Թիերի, Հայաստանում փորձում են գաղտնի պահել, և հազվագյուտ մարդ դա գիտի:
Թիերին, ով ճակատագրի բերումով պիտի դառնար Ֆրանսիայի ամենահայտնի դիզայներն ու ոսկերիչը, ծնվել է 1964 թ-ին, Փարիզում: Հայրը` Օհան Թունդարյանը, բավականին հայտնի էր ոսկերչական գործում:

Նա ոգեշնչվում է մշտական ճանապարհորդություններից, նրան միշտ ձգում են էկզոտիկ երկրները, նրա անձնագրում կան Իսլանդիայի, Կամերունի, Պոլինեզիայի կղզիների և էլի շատ ու շատ երկրների մուտքի արտոնագրեր:
Բնական քարերն ու մի շարք առարկաներ, որոնք առաջին հայացքից չեն կարող օգտակար լինել ոսկերչական բիզնեսին, աննկարագրելիորեն համադրվում են թանկարժեք քարերի և ազնիվ մետաղների հետ: Այսպես էլ ստեղծվում է հերթական գլուխգործոցը:

«Իրականում ես շատ եմ սիրում անսպասելի համադրություններ: Շատ եմ սիրում ձեռքերով հողը փորփրել և փոքրիկ ու հետաքրքիր իրեր գտնել, թող դրանք կեղտոտ լինեն, մաշված կամ ժանգոտած: Հենց արժեքը դրանց պատմության մեջ է»,- ասել է Թիերի Վանդոմը: