Տարբերվող ձեռագրով հայ նկարիչը, ով կարողանում է սև ու սպիտակ ստվերների խաղը վերածել արվեստի

Գևորգ Մուրադը ծնվել է 1970 թ-ին Սիրիայի Քամեչլի քաղաքում: Հայազգի գեղանկարիչն արվեստի մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի գեղարվեստի ինստիտուտում: Հիմա նա ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում:

Գևորգ Մուրադը հայտնի է ինքնաբուխ գեղանկարչության իր տեխնիկայով. նա բեմը կիսում է երաժիշտների հետ: Այս համագործակցության շրջանակներում, նա աշխատել է մի շարք աշխարհահռչակ երաժիշտների հետ:

Արվեստը ոչ միայն մխիթարում է ամենամռայլ պահերն, այլև օգնում է հաղթահարել ընկճախտն իր խորությամբ ու բազմազանությամբ ։ Կարանտինի օրերին, երբ ժամանակը կարծես սկսել էր ավելի դանդաղ հոսել, նա մեկն էր այն քչերից, ով կերտում էր անկրկնելի ու յուրօրինակ գործեր՝տալով դրանց նոր շունչ ու երանգ։

Տարբերվող ձեռագրով հայ նկարիչը կարողանում է սև ու սպիտակ ստվերների խաղը վերածել ժամանակի հոսքի ու դառնալ այն եզակին, ով նկարում է հենց իրեն՝ ամենակարող ժամանակին։