Գիտե՞ք՝ ինչպես է կոչվում Երևան-Էջմիածին ավտոմայրուղուց աջ՝ Եռաբլուր բարձունքում գտնվող այս եկեղեցին. եկեք պարզենք

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում` Երևան-Էջմիածին ավտոմայրուղուց աջ՝ Եռաբլուր բարձունքում գտնվում է Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցին, որի կառուցման աշխատանքները սկսվել են 1994 թվականին Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Եկեղեցու կառուցման հովանավորներն են ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները։ Եկեղեցին օծվել է 1998 թվականին Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ։

Եկեղեցու շուրջ աստիճանաբար ձևավորվեց համայնք` կազմված այն զոհված ազատամարտիկների ծնողներից, ում շիրիմներն ամփոփված են Եռաբլուր պանթեոնում, հարակից տարածքի բնակչությունից, ծառայող զինվորներից։ Ամենայն Հայոց կաթողիկոսի կարգադրությամբ եկեղեցում յուրաքանչյուր կիրակի, տաղավար տոներին, Մեռելոց օրերին, Սուրբ Վարդանանց և Սուրբ Սարգիս Զորավարի տոներին Սուրբ Պատարագ է մատուցվում: