Հենց այս ՀԱՅՆ է  Մատենադարանի շենքի հեղինակը. գիտե՞ք՝ ով է նա

Մատենադարանի շենքի հեղինակը հայ ճարտարապետ Մարկ Վլադիմիրի Գրիգորյանն է՝ ծնված 1900 թվականի ապրիլի 29-ին Նոր Նախիջևանում:

Մարկ Գրիգորյան.jpg

1920-1922 թվականներին սովորել է Վրուբելի անվան գեղարվեստի դպրոցում։ 1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ճարտարապետության բաժինը։ 1937-1951 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, 1951-1978 թվականներին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի տնօրեն։

Ալեքսանդր Թամանյանի հետ նախագծել է Երևանի մանկական կլինիկական հիվանդանոցը։ 1951 թվականին ղեկավարել է Երևանի գլխավոր հատակագծի նախագծումը, կազմել է Հրազդան քաղաքի 1961-1963 թվականների գլխավոր հատակագիծը։ 1959-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր:

Արժանացել է հետևյալ մրցանակներին և պարգևներին՝

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1940 թ.,
ԽՍՀՄ Պետական մրցանակ (ՀԿԿ կենտկոմի շենքի համար), 1951 թ.,
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1968 թ.,
ՀԽՍՀ Պետական մրցանակ (Երևանի Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլի համար), 1970 թ.,
Ռոստով քաղաքի պատվավոր քաղաքացի,
Լենինի շքանշան,
Պատվո շքանշան: