Գիտե՞ք թե ինչպես է Փարաջանովը նշել իր ծնունդը 100 հոգու հետ․ ինչպես միշտ ռեժիսորը կրեատիվ է գտնվել

Սերգեյ Փարաջանովի կյանքը լի է եղել հետաքրքիր ու տարբերվող դեպքերով։ Ինչպես իր աշխատանքները, այնպես էլ իր քայլերը եղել են տարբերվող ու յուրահատուկ։

Մի անգամ իր տարեդարձի օրը Փարաջանովը քայլում էր Կիևի փողոցներով ու հանդիպած բոլոր ծանոթներին տուն հրավիրում:

Նրանք բոլորը գալիս են՝ մոտ 100 մարդ: Բոլորը չէին կարող տեղավորվել սենյակում ու այստեղ ռեժիսորը ինչպես միշտ տարբերվող քայլ է անում։ Նա շենքի աստիճանները՝ առաջին հարկից մինչև հինգերորդ, գորգերով է ծածկում, որոնց վրա էլ հյուրերը նստում են:

Նրանց հնաոճ սպասք են մատուցում և բյուրեղապակե բաժակներ: Նա վերելակով անցնում էր հարկերով, կենացներ ասում, իսկ հյուրերը նրա առողջության կենացն էին խմում աստիճաններին նստած:

«Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ արել, բայց անչափ շատ սիրել: Մարդկանց եմ շատ սիրել և նրանց շատ պարտական եմ: Գորշի հանդեպ անհանդուրժող էի: Ամենանորաձև գույնն էր: Ժամանակի անհրաժեշտությունը»։