ՀԱՅ, ով իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում շարունակեց և ավարտին հասցրեց հոր անավարտ գործերը. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Խոսքը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի որդու՝ Արեգ Իսրայելյանի մասին է՝ ծնված 1939 թվականի հուլիսի 1-ին Թբիլիսիում:

Ռաֆայել Իսրայելյան.jpg
Ռաֆայել Իսրայելյան
Արեգ Իսրայելյան.jpg
Արեգ Իսրայելյան

Արեգ Իսրայելյանը 1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում: 1962-1990 թվականներին եղել է գլխավոր մասնագետը, իսկ 1965-1969 թվականներին՝ ավագ ճարտարապետ։ 1969-1972 թվականներին եղել է ճարտարապետական խմբի ղեկավար, 1972-1985 թվականներին՝ նախագծի գլխավոր ճարտարապետ։

1985 թվականին տեղափոխվել է Սիսիան և այնտեղ ստեղծագործել մինչև 1988 թվականը։ 1997 թվականին տեղափոխվում է Հայաստանի պաշտպանության նախարարության Զիննախագիծ նախագծային բյուրո և իր մեծ ավանդը ներդնում Հայաստանի բանակաշինության գործում։

Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում շարունակել և ավարտին է հասցրել հոր՝ Ռաֆայել Իսրայելյանի անավարտ գործերը։

Արեգ Իսրայելյանի նախագծերով կառուցվել են՝

Կոնդ թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցու գմբեթը (1975)
Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը (1981)
Հաղթանակ զբոսայգու մուտքը (1983)
Էջմիածնի Մայր Տաճարի բակում՝ Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-հուշարձանը (1982)
«Քարադարան» թանգարանը (1984-1986), Սիսիան
«Քառասուն աղբյուր» աղբյուր-շատրվանը (1985), Սիսիան
«Զանգեզուրի մուտքը» դարպասը (1987)
Ավարտել է հոր անավարտ կառույցները՝ Հաճնի (1974), Մուսա լեռան (1976), Ապարանի «Վերածնունդ» (1979) հուշակոթողները, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի՝ «Վարդավառ» («Հացատուն») սեղանատունը (1975):

Մահացել է 2001 թվականի նոյեմբերի 23-ին, 62 տարեկան հասակում: