«Հայաստանի այս հրաշքի մասին դու հաստատ չես լսել». գիտե՞ս՝ որտեղ է գտնվում ՑԼԱԳԼՈՒԽ լեռը և ինչու՞ են ՀԱՅԵՐՆ այն այդպես անվանել

Հայաստանի այս հրաշքի մասին դու հաստատ չես լսել: Ցլուգլուխ լեռը գտնվում է Գեղամա լեռնավահանի հյուսիսում: Բարձրությունը  2393 մ է: Հին քարտեզների վրա այն հանդիպում է Մեծ Լճասար անվամբ: Բազմաթիվ վարկածներ ու կասկածներ կան, թե ինչու են լեռը հենց այդպես անվանել: Իհարկե հստակ տեղեկություններ հայտնի չեն, բայց տեղանքում շրջելով նկատում ես, որ սարը հենց արտաքին տեսքով նման է ցլի գլխի: Դե հայերն էլ մեծ երևակայություն ունեն ու սարն էլ որոշել են այդպես անվանակոչել:

Հավանաբար անունը փոխել են նաև, քանի որ Գեղամա լեռներում՝ Աժդահակից հյուսիս, գտնվում է մեկ այլ լեռ Լճասար անունով՝ 3153 մ բարձրությամբ: Հավանաբար անվանափոխել են, որպեսզի շփոթություն չառաջանա, քանի որ երկու Լճասարերն էլ գտնվում են Գեղամա լեռնավահանում և Գեղարքունիքի մարզում:

Տարածքում է գտնվում նաև առեղծվածներով հայտնի Լճաշեն գյուղը: Լճաշենի արժեքավոր գտածոներից է ուրարտական արձանագրությունը: Որտեղ հիշատակվում է Արգիշտի առաջինի կողմից Իշտիկունի քաղաքի գրավման մասին: Իշտիկունին այժմյան Լճաշենն է:

Լճաշենը հետաքրքիր է իր թաղման ծեսերով: Այստեղ գտնվել են սայլեր, որոնք ձիերով ու եզներով թաղվել են հանգուցյալի հետ: Այդ սայլերից այժմ կարող եք տեսնել Հայաստանի պատմության թանգարանում: