«Գիտեի՞ր, որ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ այպիսի հրաշք կա». որտե՞ղ է գտնվում ԹՈՒԽՄԱՆՈՒԿԸ և որտեղի՞ց է գալիս դրա տարօրինակ անվանումը

Թուխմանուկ (կամ Թուխ Մանուկ) լեռը Ծաղկունյաց լեռների բարձր գագաթներից է: Բարձրությունը՝ 2761 մ: Իհարկե լեռան անվանունումւ պատաբար չի ընտրվել: Հայաստանում Թուխ Մանուկ անվանումը կապված է եղել բազմաթիվ սրբավայրերի ու պաշտամունքային շինությունների հետ:

Դեռևս 19-րդ դարի կեսերից պատմական Հայաստանի տարածքում արձանագրեցին Թուխ Մանուկ անունով բազմաթիվ ուխտավայր սրբավայրեր։ Գարեգին Սրվանձտյանը գրում է որ «Հայաստանի մեջ մը տեսած տեղեր, հազիվ գրեթե կը գտնվի գեղ մը, որ Թուխ Մանուկ չունենա, թեև քաղաքնեու մեջ ալ կը գտնվին»։ Ճարտարապետական առումով Թուխ Մանուկները հիմնականում եղել են մատուռանման կառույցներ, իսկ երբեմն էլ գերեզմանաձև փոքրիկ շինություններ։

Դ. Խաչկունցը Թուխ մանուկների պաշտամունքը կապում է ջրի պաշտամունքի հետ։ Նրա կարծիքով շատ տեղեր ջրի ակը սուրբ է համարվում, իսկ Թուխ Մանուկների ջրերը հիվանդություն կբուժեն։ Վանում  եղել է հատուկ ջրհոր, որը գտնվելիս է եղել Ս. Նշան եկեղեցու մոտ ՝մատուռի ներսում և կոչվել է Թուխ Մանուկ։ 

Թուխ մանուկներին մեծարողները մեծ մասամբ կանայք են,  հատկապես տարիքավորները։ Ոչ մի վկայություն չկա որ Թուխ մանուկներում ծառայել են հոգևորականների կամ պաշտոնական եկեղեցու այլ ներկայացուցիչներ։ Դա ևս խոսում է նրանց ոչ քրիստոնեական բնույթի ու ծագման մասին։ 

Ըստ Գարեգին Սրվանձտյանի թուխ մանուկներին պաշտել են նաև թուրքերը։ Ըստ ժողովրդի նա քրդու լամուկ է եղել և քրիստոնյա դառնալով նահատակվել է և սուրբ դարձել։