«Մշակույթից զուրկ թուրքը, միայն զենք ունենալով, կոտորեց գրել-կարդալ իմացող ՀԱՅԻՆ». դեռ անցած դարում էր այս քաղաքական գործիչը բացատրում ՀԱՅԻ պարտության պատճառը

«Ինչու թուրքը հաղթեց»
Շահան Նաթալի
Չկա ճշմարտություն, կան ճշմարտություններ, 
Կարևորը ճշմարտությունները դասակարգելն է ըստ արժեքի... 

Ահա ա՛յն, ինչ որ հայը, մանավանդ քաղաքական միտքը, չհասկացավ ընթացքին, և ա՛յն, ինչ որ թուրքը ըմբռնեց տառացիորեն։ Ու մենք պարտվեցինք։ Թուրքը պարտեց մեզ։ 

Ճմշարտություն է, որ գիրն ու գրականությունը ուժ են և հայն ըմբռնեց այդ ու վանքեր կանգնեցրեց, դպրոցներ բացեց․ գիր ու գրականություն տարածեց։ 
Ճշմարտություն է, որ արվեստ ու առևտուր ուժ են․ և հայը նվիրվեց արվեստի բոլոր ճյուղերին, հպարտացավ իր արվեստով, որոնց ազդեցությունը տարածեց մոտիկ ու հեռավոր ժողովուրդների վրա։ Զարգացավ իբր առևտրական, ծովեր կտրեց, հարստացավ և տիրող տարրը իր տնտեսական գերին դարձրեց։ 
Ճշմարտություն է, որ արհեստ ու երկրագործություն ուժ են․ և հայը իր միջավայրի արհեստներին տեր ու տիրական դաձավ․ երկիրը հերկեց, հունձքը առավ։ Թեկուզ՝ մարաբա, բայց կուշտ ապրեցավ։ 
Ճշմարտություն է, որ քաղաքակրթություն ու կրթություն ուժ են․ և հայը արևմուտքի քաղաքակրթության հետ շփվեց, սերունդ կրթեց, կրոնական կապերով կապվեց քաղաքակրթված աշխարհի հետ։ 

Ճշմարտություն են դեռ շատ բաներ։ 
Դառնագույն ճշմարտություն է նաև, որ այդ բոլորը չփրկեցին մեզ մահ ու կյանքի մեր պայքարի մեջ պարտվելուց։ Եվ պարտվեցինք թուրքին, որ ո՛չ մեկն ուներ այն բոլորից, ո՛չ մեկն ուներ գոնե մեզ չափ։ 

Թուրքը մի բան ուներ մեզնից ավել- զենք։ Որովհետև նա գիտեր, որ քաղաքական կյանքի մեջ զենքի ուժը ավելի մեծ արժեք ունի, քան մնացած բոլոր ուժերի արժեքը։ Այս գիտակցության արդյունքն է թուրքի տիրապետությունը մեկ արհեստի մեջ- ղասաբություն։ 
Մսագործությունը, եթե մորթել ու պատռտելու կողմով այնքան հարազատ է թուրքի հոգուն, պետք է ընդունել նաև սադրին ու սուրին պողպատյա հարաբերության ազդեցությունը թուրքին մսագործության արհեստի մեջ։ 
shahan natali
Մի՛ ասեք, որ մենք կժխտենք գիր ու գրականություն, կրթություն ու քաղաքակրթություն։ Սուտ է։ Մենք կասենք միայն, թե թուրքին սուրը ավելի ուժեղ է - և այդպես է աշխարհի ամեն կողմը-քան հային բոլոր ուժերը։ Եվ թե թուրքին հաղթությունը այդ ճշմարտությունը ըմբռնելու մեջ է։ 

Եվ ինչու ամաչել և չխոստովանել, որ թուրքը շատ ավելի խելոք էր և այսօր էլ խելոք է ճշմարտությունները դասակարգելու մեջ։ Մեր չխոստովանելը փաստ չի փոխի երբեք, թե գրել-կարդալ չիմացող, անարհեստ, անարվեստ, առևտուրից ու երկրագործությունից զուրկ թուրքը, միայն սուր ունենալով, կոտորեց գրել-կարդալ իմացող հային, թալանեց հայ արհեստի ու արվեստի արդյունքները, խմեց հայ երկրագործի քրտինքը և հղփացավ հայ առևտրականի հարստությունով։ 

Այս փաստի խոստովանությունը Հայ Հեղափոխության գոյության մեջ է։ Իսկ մեր պարտությունը վերջնական չէր լինի, եթե Հայ Հեղափոխությունը իր հասկացածը ամբողջ ըմբռներ և ամբողջապես թոթափեր մեր հայրերի գլխիվայր ճշմարտությունները։ 

Ո՞վ չի լսել իր հորից- «Թո՛ղ թալանեն թուրքերը․ միայն թե կյանքին չդիպչեն։ Նրանք տարվա վերջ անոթի են և հայի դուռը՝ մուրացկան»:  

Ճշմարիտ էր․ Բայց ճիշտ չէր «միայն թէ կյանքին չդիպչեն» բաղձալը, և այս բաղձանքի համար զենք չբարձրացնելը։ Իսկ եթե զենք չբարձրացնելը հայ հոգու խաղաղասիրությանը հարազատ էր, նա մեծապես արդյունք էր նաև զենքից դուրս իր քաղաքակրթական կարողությունների, գրել-կարդալ իմանալու ուժի ու սխալ գնահատության։ 

Քուրդն անգամ այս ճշմարտությունը հայից լավ գիտի, անգիր, անքաղաքակիրթ քուրդը։ Եվ այդ է պատճառը, որ մեզ պես չկոտորվեց և մեզնից շուտ կարողացավ ազատագրվել: Զենքին կռթնած թուրքը, ահա քայլում է այն ճանապարհներով, որտեղ մեր փառքերն ու հպարտությունները արյունոտվեցին: 

Եվ եթե այս փաստերի առջև էլ դեռ պողպատի ուժի ճշմարտությունը բոլոր այլ ճշմարտություններից վեր չի կանգնում, հայ քաղաքակրթական մնացորդ ամբարտակներն էլ  շուտով գետնին կհավասարվեն... 
1928-ի դեկտեմբերի 23-ի հրատարակություն
«Ազատամարտ» (Փարիզ)