Այս ՀԱՅՈՒՀԻՆ ընդամենը 35 տարեկանում համարվում էր ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ամենամեծ ԼԵԳԵՆԴԸ. ո՞վ է ՆԱ և ի՞նչն էր նրա ողբերգական մահվան պատճառը

Մարիկա Նինուն մեծանուն հայ, ով 1950-ականների սկզբի նշանավոր և առաջատար հունահայ վոկալիստ է: Նրա ծննդյան շուրջ շատ առեղծվածներ կան, բայց վարկածներից մեկն այն է, որ նա ծնվել է 1922 թվականին «Evangelistria» նավի վրա, որը իր մորը, երկու քույրերին և ութամյա եղբորը Զմյուռնիայից տեղափոխել է Պիրեա: Ասում են, որ նրա ծննդյան պահին ենթադրվում էր, որ նա ողջ չի մնա, բայց նա հրաշքով ողջ մնաց ու դարձավ իսկական ԼԵԳԵՆԴ:

Նրա ընտանիքը հաստատվել է Հունաստանի Կոկկինիա քաղաքում, որտեղ նա սկսել է հաճախել Հունաստանի Կապույտ Խաչի հայկական «Զավարյան» դպրոցը. նա դպրոցի երգչախմբի անդամն էր: Իր տաղանդի շնորհիվ նա կարողացավ երգել նաև Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում։

1944 թվականին նա հանդիպել է Նինո մականավամբ ակրոբատ Նիկոս Նիկոլաիդեսի հետ և ամուսնացել նրա հետ։ Նրանք սկսեցին միասին հանդես գալ որպես «Նինո դուետ»։ Երբ խմբին է միացել նաև նրանց որդին, խումբն անվանել են «Երկուսուկես Նինո»։

1948 թվականի հոկտեմբերին Ստելակիս Պերպինիադիսը (հունարեն՝ Στετάλκης Περπινιάδης) նրան թևի տակ առնելով դարձրեց Ֆլորիդա ակումբի երգչուհի։

Մարիկան ​​մահացել է ընդամենը 35 տարեկանում՝ քաղցկեղից։ Փախստականի կարգավիճակից մինչև լեգենդի կարգավիճակ՝ նա ձայնագրել է ընդհանուր առմամբ 174 երգ և իր հետքն է թողել Հունաստանում՝ որպես խորհրդանշական երգչուհի։