«Ինքը Հայաստանի ու Արցախի չեմպիոն էր, Եվրոպայի մեդալակիր, սակայն այս կռիվը չհաղթահարեց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ ԱՐԹՈՒՐ Ասրյանին

44-օրյա պատերազմի հերոս Արթուր Արմենի Ասրյանը ծնվել է 2000 թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Արթուրը եղել է կարատեի Հայաստանի և Արցախի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Համալսարանական ուսումը կիսատ թողնելով՝ ծառայության է անցել ՑՈՐ-ի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնում:

Հերոս Արթուրը պատերազմին առաջին իսկ օրից մասնակցել է թեժ մարտերին: Մինչև վերջին շունչը կռվել է թշնամու դեմ և հերոսաբար ընկել հոկտեմբերի 12-ին Հադրութի Ջուվառլու կոչվող տարածքում:

Հերոս Արթուր Ասրյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով և Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով: